«ՏաԹևեր» ճոպանուղին իր այցելուների ներողամտությունն է հայցում վերջին օրերին անկանոն աշխատելու համար![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին շաբաթ և կիրակի օրերի ընթացքում (օգոստոսի 27, 28) Տաթևի ճոպանուղու ոչ ամբողջական գրաֆիկով աշխատանքը պայմանավորված է եղել եղանակային փոփոխություններով: Ինչպես նշում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը, «ՏաԹևեր» ճոպանուղին իր ներողամտությունն է հայցում այցելուներին հարուցված անհարմարության համար: «Տեղեկացնում ենք նաև, որ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 15-ը ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու, ինչը պայմանավորված է գարնանային-ամառային ռեժիմից աշնանայինին անցման հանգամանքով: Նշված ժամանակահատվածում ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային պայմանների փոփոխություններին. ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են համակարգի կարգաբերման աշխատանքներ: Որպես տեղեկատվություն, նաև հավելենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին 2011թ.հունվարի 1-ից առայսօր սպասարկել է ավելի քան 51000 ուղևորի,որոնցից ավելի քան 3000-ը հանդիսացել են հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց և Տանձատափ համայնքների բնակիչներ, ովքեր ճոպանուղու ծառայություններից օգտվել են անվճար»,- հայտնել է Տիգրան Ղազարյանը PanARMENIAN.Net ին: 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով: «Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է: Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |