ԱՄՆ-ում բացվելու է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը30 օգոստոսի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կայանալու է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում է գրադարանը, ցուցահանդեսից մեկ օր առաջ Բոսթոնի Fairmont Copley Plaza-ում կայանալու է ցուցահանդեսին նվիրված ընդունելություն: Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908թ-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում: Ցեղասպանությունից իրենց կյանքը փրկելու համար ծնողները, երեք երեխաների հետ, որոնցից ավագը Հովսեփ-Յուսուֆն էր, ստիպված են լինում փախչել Սիրիա, որտեղից երկու տարի հետո Քարշի ծնողները բավականաչափ գումար հավաքելուց հետո իրենց ավագ որդուն ուղարկում են Կանադա, որտեղ Շերբրուկ քաղաքում ապրում էր նրա մորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը: 1941 թ. դեկտեմբերի 30-ին Քարշը լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին՝ Օտտավայի Համայնքների պալատում ելույթի ժամանակ: Life ամսագրում Չերչիլի դիմանկարի տպագրվելուց հետո Քարշի պատվիրատուներին թիվ չկար: Քարշի լուսանկարների ամենահայտնի հերոսների թվում են ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 Պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետները, խորհրդային առաջնորդներ Խրուշչովը, Բրեժնևը և Գորբաչովը, Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Օդրի Հեփբերնը, Էռնեստ Հեմինգուեյը, Սոմերսեթ Մոեմը, Պաբլո Պիկասոն, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը և այլոք: Քարշի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 100 այն մարդկանցից, որոնց International Who`s Who (2000 թ.) հրատարակությունը դասել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց շարքին, դիմանկարային լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը լուսանկարել է 51-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |