Բարիտոն Միհրան Աղաջանյանը Ռուսաստանից կմասնակցի Ելենա Օբրազցովայի մրցույթին![]() 30 օգոստոսի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երեկ` օգոստոսի 29-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ելենա Օբրազցովայի հիմնած Երիտասարդ օպերային երգիչների 8-րդ միջազգային մրցույթը, որտեղ Ռուսաստանից ներկայանալու է 18-ամյա բարիտոն Միհրան Աղաջանյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց մրցույթի տնօրինությունը: Մրցույթին այս տարի մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 97 ներկայացուցիչներ: Մրցույթը կայանալու է 3 փուլով: Մասնակիցները բնօրինակի լեզվով կատարելու են օպերային արիաներ, օպերային դուետներ և այլն: Մրցույթի հաղթողը կարժանանա 12 հազար եվրո մրցանակի (Գրան պրի), առաջին մրցանակակիրը կստանա 10 հազար, երկրորդ մրցանակակիրը 5 հազար և երրորդ մրցանակակիրը 3 հազար եվրո պարգև: Միհրան Աղաջանյանը բազմաթիվ փառատոնների և մրցույթների մասնակից է և դափնեկիր: Բացի երգեցողությունից զբաղվում է նաև կոմպոզիտորական գործունեությամբ: Դեռ 3 տարի առաջ հանդիսատեսի դատին է հանձնել «Հայկական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար գրած ստեղծագործությունը: Ելույթ է ունեցել Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի, բելոռուսական և իտալական նվագախմբերի հետ: Այս տարի մասնակցել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |