Հայաստանի պաշտպանության նախարարը չի բացառել ապագայում С-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելը

Հայաստանի պաշտպանության նախարարը չի բացառել ապագայում С-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառել ապագայում Հայաստանից կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելը: Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարարը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի առաջնային գծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամեն տարի ՀՀ ԶՈՒ-ն ձեռք է բերում ռազմական տեխնիկա և սպառազինություն: «Հատկապես դա վերաբերվում է ՀՕՊ համակարգերին, որը մենք կատարելագործում ենք ամեն տարի»,- ասել է նա: Նախարարի խոսքով, Հայաստանն արդեն ունի С-300 զենիթահրթիռային համալիրներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված խնդիրը: «Ինչ վերաբերվում է С-400 համակարգին, բացառված չէ, որ մի օր Հայաստանը նույնպես այն ձեռք կբերի»,- ասել է նա:

 Ուշագրավ
---