Լիբիայի Անցումային ազգային խորհուրդ. Քադդաֆիին մահապատիժ է սպասվում30 օգոստոսի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը որոշել է գնդապետ Մուամմար Քադդաֆիին մահապատժի դատապարտել: Այդ մասին «The times» թերթին տված հարցազրույցում հայտնել է ԱԱԽ արդարադատության նախարար Մուհամմեդ Ալ-Ալաղին: «Բռնվելու դեպքում բռնապետին բաց դատավարությամբ դատելու են մարդկության դեմ հանցագործության համար, որից հետո նա կգնդակահարվի»,- նշել է Ալ-Ալաղին: Քադդաֆիի ընտանիքը հարևան Ալժիր է տեղափոխվել, ինքնին գնդապետի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ: Օգոստոսի 22-ին լիբիական ընդդիմության ուժերը գրոհեցին Տրիպոլին, որից հետո իշխանությունն անցել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդին: Ապստամբների ուժերը համակարգում է Անցումային կառավարությունը, որը $1,6 մլն պարգև է առաջարկել կենդանի կամ մեռած Մուամմար Քադդաֆիի համար: ԱԱԽ-ը նաև համաներում է առաջարկում ցանկացածին, ով կկարողանա լիկվիդացնել կամ գերի վերցնել լիբիական առաջնորդին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |