Բացահայտվել է մարդկանց շրջանակ, որոնք կարող են առնչություն ունենալ Աղասի Աբրահամյանի մահվանը

Բացահայտվել է մարդկանց շրջանակ, որոնք կարող են առնչություն ունենալ Աղասի Աբրահամյանի մահվանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի բանակում դժբախտ պատահարների թիվը հասնի նվազագույնի: Ինչպես հայտնել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ողջ պատմության ընթացքում ամենաքիչ դժբախ պատահարներն արձանագրվել են 2007-ին: 2007-ի համեմատ 2010-ին քանակը զգալիորեն աճել է, սակայն նախարարը նշել է, որ 2011-ի առաջին կիսամյակում 2010-ի համեմատ միջադեպերի թիվը նվազել է: Սեյրան Օհանյանը նաև անդրադարձել է վերջին միջադեպին, երբ օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն անգիտակից տարվել է հոսպիտալ, որտեղ մահացել է: Ինչպես նշել է Օհանյանը, բժշկական փորձաքննության արդյունքում մահացածի մարմինի վրա հայտնաբերվել են արտաքին ներգործության հետքեր, և հարուցվել է քրեական գործ: Նա նաև հաղորդել է, որ բացահայտվել է մարդկանց շրջանակ, որոնք կարող են առնչություն ունենալ Աղասի Աբրահամյանի մահվանը: Նախարարի խոսքով, ոչ մի նման դեպք անպատիժ չի մնա:

Օգոստոսի 26-ին ժամը 20:30-ին ռազմական հոսպիտալ է տարվել ԼՂՀ ՊԲ շարքային զինծառայող Աղասի Աբրահամյանը: Մի քանի ժամ անց նա մահացել է:

 Ուշագրավ
---