Նշանակվել է Հայաստանում Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի նոր ղեկավարը![]() 30 օգոստոսի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Բենուա Շինը, որը ներկայումս զբաղեցնում է Ֆրանս Տելեկոմի բելգիական մասնաճյուղ Mobistar ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 2011թ. սեպտեմբերի 1-ից կստանձնի Եվրոպայում (բացառությամբ Ֆրանսիայի) Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի գործադիր փոխնախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում են Orange Armenia ընկերության մամլո ծառայությունից։ Այս պաշտոնում Բենուա Շինը կղեկավարի Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի ծավալած գործունեությունը Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում, որտեղ ընկերությունը միասնական ցուցանիշներով 2010թ. վերջին ունեցել է ավելի քան 60 միլիոն հաճախորդ և 12.5 միլիարդ եվրո շահույթ: Բենուա Շինն իր հետ բերում է նշանակալի փորձ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինչպես սպառողական, այնպես էլ բիզնես շուկաներում: Նախքան Mobistar ընկերությունում աշխատելը Բենուա Շինն աշխատել է եվրոպական մի շարք երկրներում` Hewlett-Packard, Compaq, IBM Siemens-Nixdorf ընկերություններում: Վերջինիս շնորհվել է համակարգչային տեխնոլոգիաների մագիստրոսի և տնտեսագիտության ու հասարակական գիտությունների բակալավրի կոչում ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |