Հայաստանն առայժմ չի ծրագրում կրճատել կամ ավելացնել բանակում պարտադիր ծառայության ժամկետը

Հայաստանն առայժմ չի ծրագրում կրճատել կամ ավելացնել բանակում պարտադիր ծառայության ժամկետը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի ծրագրում երկուսից մինչև մեկ տարի կրճատել կամ էլ ավելացնել բանակում պարտադիր ծառայության ժամկետը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով այն հարցին, որ Սփյուռքի ներկայացուցիչնորը, որոնք պատրաստ են կամավոր ծառայել հայկական բանակում, բազմիցս խնդրել են, որպեսզի իրենց համար կրճատեն ծառայության ժամկետը, Օհանյանն ասել է, որ նրանց համար որևէ հատուկ ծրագիր չի լինելու:

«Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր զորակոչին Հայաստանի մոտ 500 քաղաքացիներ, որոնք բնակվում են արտասահմանում, մասնավորապես` Ռուսաստանի հարավային մասում, Հայաստան են ժամանում հայրենիքում ծառայելու համար»,- ասել է Օհանյանը` հավելելով, որ այդ հարցին վերաբերող փոփոխությունները պետք է կատարվեն գործող օրենքի շրջանակում, առանց որևէ մեկի համար բացառության:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---