Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը ընդունում է Հայաստանի մոտեցումները` որպես առավել իրատեսական![]() 30 օգոստոսի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Երբ այսօր նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք Հայաստանը բազմիցս և տարիներ շարունակ արտահայտել է, դա ամենևին էլ քարոզչական հնարք չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում: «Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները` որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում ԼեռնայինՂարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները»,- նշել է հանրապետության ղեկավարը իր խոսքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |