Արդշինինվեստբանկն առաջարկում է Հայաստանի Անկախության օրը նշել նոր ավանդով![]() 30 օգոստոսի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Արդշինինվեստբանկը սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը առաջարկում է նոր ժամկետային ավանդ` «Անկախություն»: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, ավանդն ընդունվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում` ՀՀ դրամով տարեկան մինչև 13%, ԱՄՆ դոլարով` մինչև 9% և ռուսական ռուբլով 7% տարեկան տոկոսադրույքներով: Տոկոսագումարները, ըստ հաճախորդի ցանկության, Բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա կամ եռամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում: «Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ներդնելով այս ավանդատեսակը` մենք հնարավորություն ենք տալիս մեր ազգաբնակչությանը կատարել հուսալի ներդրում Արդշինինվեստբանկում և ստանալ բարձր տոկոսադրույքներ: Կարծում եմ, որ Արդշինինվեստբանկի այս առաջարկն ըստ արժանվույն կգնահատվի մեր բոլոր ավանդատուների կողմից»,- ասել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |