Ավարտվեց Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը 30 օգոստոսի 2011 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-28-ը Երևանի Ազատության հրապարակում կայացավ Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը (Yerevan Summer Music Fest 2011): Երեք օր շարունակ ռոքասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու հայկական և արտասահմանյան խմբերի ռոք և ջազ ռոք ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանից մասնակցել են The Beautified Project, The Bambir, Dogma, Sharak, Ulikhanyan Quintet, Oaksenham, Մեծ Բրիտանիայից VO.X, Դանիայից Oliver Weers, Soren Andersen, Գերմանիայից Panzerballet, Վրաստանից Tako & Green Mama, Իտալիայից Euro Groove Department և ԱՄՆ և Իրանից Karmandan խմբերը: Համերգի կազմակերպիչներն ու մասնակից խմբերը համոզված են, որ ռոքը Հայաստանում ապագա ունի, քանի որ ռոքն ունի իր իսկական երկրպագուները` «ռոքի մահապարտները»: Փառատոնի կազմակերպիչն էր «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, իսկ հովանավորը «Արզնի» հանքային ջուրը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |