«Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետը ձերբակալվել է![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) այսօր՝ օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Հարկ է նշել, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, ոստիկանության 6-րդ վարչությունը վերջին ամսվա ընթացքում ստուգումներ է անցկացրել Ճանապարհային ոստիկանության համակարգում: Նրանց տվյալների համաձայն, հայտնաբերված խախտումների թվում է ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Սերգեյ Կարախանյանի կողմից 40 տոննա բենզինի յուրացումը: Նույն այդ ԶԼՄ-ների համաձայն, Ճանապարհային ոստիկանության ստուգումների ետևում կանգնած է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը ցանկանում է ամեն գնով հասնել Մարգար Օհանյանի հրաժարականին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |