Արցախում անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարվել![]() 30 օգոստոսի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն իր արտահերթ նստաշրջանում հավանություն է տվել ԼՂՀ նախագահի նախաձեռնությամբ և նրա առաջարկած «ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԼՂՀ ԱԺ որոշման նախագծին: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտնեց, որ անցած քսան տարում ԼՂՀ-ում սա 6-րդ համաներումն է, ընդ որում` բոլոր համաներումները մեծամասամբ համընկել են երկրի պետական-քաղաքական կարևոր իրադարձությունների հետ` «յուրաքանչյուր անգամ բխելով պետության, իշխանությունների մարդասիրական դերակատարությունից և առաքելությունից»: Համաներման նախագծի վերաբերյալ քվեարկությունից հետո ԱԺ նախագահը խորհրդարանի պատգամավորական կազմի և աշխատակազմի անունից շնորհավորանքներ հղեց երկրի ժողովրդին, աշխարհի հայությանը, Արցախի՝ տարբեր երկրներում բնակվող բոլոր բարեկամներին ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ։ Համաներմամբ ազատ կարձակվի ազատազրկման մեջ գտնվող անձանց շուրջ 25 տոկոսը, և պատժից կազատվեն ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք, իսկ կարճման ենթակա որոշակի քրեական կամ դատական գործերի ընդհանուր թիվը տատանվում է առկա գործերի 60-80 տոկոսի միջև։
![]() ![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |