Սերժ Սարգսյան. Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել միջազգային քաղաքական հարթակում![]() 30 օգոստոսի 2011 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերն ամրապնդվել են, իսկ ձայնն առավել լսելի է դարձել վերջին ժամանակներս: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ԱԳՆ կենտրոնական վարչակազմի և արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Եվ, որ ամենակարևորն է, մեր տեսակետներն ու դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին թե՛ մեր տարածաշրջանին առնչվող հարցերի, թե՛ միջազգային օրակարգի կարևոր խնդիրների վերաբերյալ»,- նշել է նախագահը: Նրա խոսքով, այդ ամենն արդյունք է ոչ միայն Հայաստանի վարած նախաձեռնողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, այլև երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումների հաջող ընթացքի, «այդ բարեփոխումներն իրականացնելու մեր վճռականության և հետևողականության»: Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն¬ներին, տարբեր երկրների և կազմակերպություն¬ների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայա¬ցուց¬չություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաև` սփյուռքի հետ աշխատանքին: «Ձեզանից յուրաքանչյուրին նշանակելիս ես հավատացել եմ, որ հենց դուք կարող եք լավագույնս ներկայացնել և պաշտպանել մեր երկրի շահերը կոնկրետ պետությունում կամ կազմակերպությունում: Հետևաբար ակնկալում եմ նաև բարձր պատասխանատվության դրսևորում ձեզ վստահված պատվաբեր առաքելության հանդեպ»,- ասել է նա: Օգոստոսի 30-ից 31-ը Երևանում ընթանում է արտասահմանում հավատարմագրված հայ դիվանագետների ամենամյա հանդիպումը: Հանդիպման ընթացքում դիվանագետները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես նաև ծրագրում են այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Սեպտեմբերի 1-ին դիվանագետները դասախոսություններ կկարդան Երևանի մի շարք համալսարաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |