«CAUCASUS AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԵՐԵՎԱՆԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - «Caucasus Airlines» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Առկա» գործակալությունը, տեղեկացվում է Արտասահմանում մասնավոր ներդրումների հարցերով ամերիկյան կորպորացիան: Նրա նախագահ Պիտեր Վաթսոնի խոսքերով` կորպորացիան կտրամադրի ամերիկյան «Pacific International Holdings,Inc.» ընկերությանը 4,6 մլն դոլարի չափով վարկ երկու ինքնաթիռ ձեռք բերելու համար, որոնք կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ: Պ. Վաթսոնն ընդգծել է, որ «Կովկասում տնտեսական զարգացումը կախված է հուսալի տրանսպոտային հաղորդակցության առկայությունից»: Եվ այդ նախագծի իրականացումը կբացի նոր աշխատանքային տեղեր ու թույլ կտա ԱՄՆ եւ հարավ-կովկասյան տարածաշրջանի փոքր ձեռնարկությունների միջեւ կարգավորել տեխնոլոգիաների փոխանակումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---