Մանուկ Վարդանյանն ու Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավարը քննարկել են «Հյուսիս-հարավ» նախագիծը![]() 31 օգոստոսի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 30-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին և նույն ծրագրի վերլուծող` Միլա Պանպոլինային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը, կատարված աշխատանքները և կարևորել են այդ ճանապարհների պահպանման և շահագործման խնդիրը: Այնուհետև երկուստեք մանրամասն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 հատվածների վերակառուցման ֆինանսավորման, բնապահպանական, կազմակերպչական, անշարժ գույքի օտարմանն առնչվող մի շարք հարցերին: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Արտո Ահոնեին իր գոհունակությունն է հայտնել վերոնշյալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Երկուստեք քննարկել են նաև նույն ծրագրի` Տրանշ-3 հատվածի, վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` հատկապես կարևորելով ծրագծի հետագա ամբողջական նախագծման ընթացքում նոր կարողությունների ձևավորման և ամրապնդման, նոր չափանիշների կիրառման հարցերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |