Բեվերլի Հիլզում բացվելու է Կալիֆորնիայի հայ արվեստագետների ցուցահանդես

Բեվերլի Հիլզում բացվելու է Կալիֆորնիայի հայ արվեստագետների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից Բեվերլի Հիլզում գտնվող «Գարբուշյան» ցուցասրահում կայանալու է Կալիֆորնիայի հայ արվեստի գործիչների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացվելու են Ջոն Ալթունի, Չարլզ Կարապետյանի, Լեո Գրիգորյանի, Փոլ Սարգսյանի, Սեմ Չաքալյանի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները:

Ինչպես նշում է asbarez-ը, նշված հեղինակների ընտրությունը բացատրվում է ոչ միայն նրանց Կալիֆորնիայի հայ լինելով, այլև նրանով, որ բոլորն էլ ստեղծագործել են 20-րդ դարի երկրորդ կեսին, մասնավորապես 1945-1980-ական թթ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---