WikiLeaks. ԱՄՆ դիվանագետը փորձել է հավաստիացնել Պետդեպարտամենտին, որ հայ հանրությունն անտարբեր է Ցեղասպանության հարցի հանդեպ 1 սեպտեմբերի 2011 - 09:42 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինայի 2007թ. օգոստոսի 28-ի նամակը: Նամակում ամերիկացի դիվանագետն անդրադարձել է հայ հանրության արձագանքին այն փաստի վերաբերյալ, որ Հակադիֆամացիոն լիգան (ADL) վերանայել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Հայաստանի ԶԼՄ-ները բավականին հակիրճ ձևով հաղորդեցին նորությունը կազմակերպության կողմից Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Տպագիր ԶԼՄ-ները նույնպես մեծապես չկարևորեցին այդ իրադարձությունը և նյութերը հրապարակեցին հիմնականում հետևյալ վերնագրով. «Հրեական կազմակերխպությունը վերանայել է իր որոշումը»: Մեկնաբանություններ նույնպես չեղան»,-նշել է Պերինան: Ընդ որում, նա հավելել է, որ ADL-ի որոշման հետ կապված դեպքը վկայում է այն մասին, որ հայ հանրությունը որոշ չափով անտարբեր է այս հարցի հանդեպ, համեմատած հարևան Թուրքիայում և սփյուռքում այդ հարցի հանդեպ վերաբերմունքի հետ: «Այն, որ Ցեղասպանության փաստն ակնհայտ է, նվազ զգացմունքային է դարձնում հայ հանրությանը»: Բացի այդ, ժամանակավոր հավատարմատարը կարծիք է հայտնել, որ այդ անտարբերության պատճառը պայմանավորված է նաև նրանով, որ հրեական համայնքը Հայաստանում սակավաթիվ է, և հանրությունն այնքան էլ ծանոթ չէ Հակադիֆամացիոն լիգայի գործունեությանը»,-նշել է Պերինան: Հակադիֆամացիոն լիգան ամերիկյան իրավապաշտպան հասարակական-քաղաքական կազմակերպություն է, որը հակազդում է հակասեմիտիզմին և հրեաների հանդեպ անհանդուրժողականության այլ ձևերին: 2007թ. օգոստոսի 21-ին ADL տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարեց կազմակերպության դիրքորոշման վերանայման մասին 1915թ. Հայոց ցեղասպանության հարցում: «1915թ. իրադարձությունները մենք միշտ անվանել ենք զանգվածային ջարդ, սակայն լիգան որոշեց վերանայել իր դիրքորոշումը և որակել կատարվածը որպես ցեղասպանություն»,-ասել է Ֆոքսմանը: Ռուդոլֆ Պերինան նշանակվեց Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար 2007թ. հուլիսի 10-ին: Նա այդ պաշտոնում փոխարինեց ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2007թ. ամռանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |