Նիկոլյա Սարկոզին սպառնացել է Իրանին, որ կհարվածի վերջինիս միջուկային օբյեկտներին![]() 1 սեպտեմբերի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման շուրջ բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծմանը, հաղորդում է Ինտերֆաքսը: «Իրանի հավակնությունները մեծ սպառնալիք են ներկայացնում ռազմական և ատոմային ոլորտներում: Այդ ամենը կարող է հանգեցնել Իրանի օբյեկտներին նախազգուշական հարվածների կազմակերպմանը: Դա կարող է խոշոր ճգնաժամի պատճառ դառնալ, որը Ֆրանսիան չի ցանկանում թույլ տալ»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով Փարիզում ֆրանսիացի դեսպանների առաջ: Այդ առումով Սարկոզին նաև արտահայտվել է Թեհրանի դեմ պատժամիջոցների ուժեղացման վերաբերյալ. «Իրանը հրաժարվում է բանակցություններ վարել: Նա նոր սադրանքներ է իրագործում: Ուստի միջազգային հանրությունը պետք է վճռական պատասխան պատրաստի: Մենք պետք է միասնություն և հաստատակամություն հանդես բերենք: Պահանջվում են ավելի կոշտ պատժամիջոցներ»: Միաժամանակ Նիկոլայ Սարկոզին չի բացատրել, թե, իր կարծիքով, հատկապես որ երկրները կարող են հարված հասցնել Իրանի օբյեկտներին: Օգոստոսի 27-ին Իրանը սկսել է ածխաջրածնային մանրաթելի արտադրությունը: Այդ նյութը կարելի է կիրառել միջուկային ծրագրում, դրա համար այն արգելված է Թեհրանին վաճառել ՄԱԿ պատժամիջոցներով: Իրանն ավելի վաղ այդ նյութը ներկրել է ավելի ժամանակակից ցենտրիֆուգերում օգտագործելու համար, որոնք արտադրում են հարստացված ուրան: 2006-ի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է բանաձևը, որը նախատեսում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, որը հրաժարվում է դադարեցնել իր միջուկային ծրագիրը, մասնավորապես, ուրանի հարստացման շուրջ աշխատանքները: ՄԱԿ որոշման համաձայն աշխարհի բոլոր երկրներին արգելված է Թեհրանին տրամադրել նյութեր, սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են իրենց ավանդն ունենալ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի մշակման մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |