Էդվարդ Նալբանդյանը հուշամեդալ է հանձնել Ամենայն Հայոց կաթողիկոսին 1 սեպտեմբերի 2011 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքներն ավարտեց ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձան Հայաստանի արատաքին քաղաքականության երկկողմ եւ բազմակողմ հարություններին, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Քննարկումների օրակարգում էր նաեւ հյուպատոսական ծառայության աշխատանքի կատարելագործումը, այս առումով ԱԳ նախարարի կողմից հանձնարարականներ տրվեցին արտերկրում մատուցվող հյուպատոսական ծառայությունների որակի եւ ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Խորհրդակցության աշխատանքներն ամփոփելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապաստախան հանձնարարականներ տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դիվանագիտների առջեւ դրված խնդիրների կատարման վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Դեսպանահավաքի աշխատանքների ամփոփումից հետո ՀՀ դեսպաններն ու ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարները՝ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մեկնեցին Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն իր հայրապետական օրհնությունը տալով դիվանագետներին հաջողություններ մաղթեց նրանց գործունեության մեջ: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին արտերկրում հայապահպանության, հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, այդ ենթատեքստում Պետություն-Եկեղեցի համագործակցության հարցերը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԱԳՆ եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարության անունից շնորհավորելով Վեհափառ հայրապետին 60-ամյակի կապակցությամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |