Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Յուդիթ Պոլգարի հետ Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում![]() 1 սեպտեմբերի 2011 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Խանտի Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել երկրորդ ռաունդի առաջին պարտիաները: Հայ գրոսմայստեր, աշխարհի թիմային խաղարկության չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը սևերով ոչ ոքի է խաղացել Յուդիթ Պոլգարի հետ (Հունգարիա): Սեպտեմբերի 1-ին տեղի կունենան պատասխան պարտիաները, հայ շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով: Առաջին ռաունդում Մովսիսյանը 2:0 հաշվով հաղթեց չինացի շախմատիստուհի Հոու Իֆանին: 2011թ. շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը ներառված է 2011-13թթ. աշխարհի առաջնության խաղաշրջանում: 2005թ. աշխարհի գավաթակիր դարձավ ՖԻԴԵ-ի վարկանիշի համաձայն թիվ 3 շախմատիստ և Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |