Apple-ը կորցրել է iPhone 5-ի բնօրինակը

Apple-ը կորցրել է iPhone 5-ի բնօրինակը

PanARMENIAN.Net - Apple-ի աշխատակիցը մոռացել է iPhone 5-ի բնօրինակը Սան Ֆրանսիսկոյի Մեքսիակակն ռեստորան-բարերից մեկում։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

Սա արդեն 2-րդ դեպքն է, անցյալ տարի կրկին նմանատիպ դեպքի արդյունքում կորել էր iPhone 4-ի բնօրինակը։ Վերջինս գտնողը վաճառել էր այն սարքավորումների մասին գրող մի բլոգի՝ 5000 դոլարով։ Ըստ CNET-ի՝ հնարավոր է, որ iPhone 5-ի նախատիպը ավելի ծանր ճակատագրի արժանացած լինի և վաճառված լինի ընդամենը 200 դոլարով։

Apple-ը հրաժարվել է մեկնաբանություններ անել միջադեպի մասին։ Իսկ Սան Ֆրանսիսկոյի ոստիկանության աշխատակիցը հայտնել էր, որ ընկերությունը նման հարցով չի դիմել ոստիկանություն։

Ինչպես հայտնում է CNET-ի գաղտնի աղբյուրը, Apple-ը iPhone 5-ի բնօրինակը կորցնելուց երկու օր հետո դիմել է Սան Ֆրանսիսկոյի ոստիկանություն՝ ասելով, որ սարքը անգին էր և որ ընկերությունը հույս ունի այն ապահով ետ վերադարձնել։

Կրկին ըստ գաղտնի աղբյուրի տրամադրած տեղեկությունների՝ Apple-ի քննիչները և ոստիկանության աշխատակիցները այցելելն են այդ ռեստորան-բարի մոտ ապրող մի մարդու բնակարան և հարցաքննել նրան՝ կասկածելով որ վերջինս այդ օրը գտվել է բարում և հնարավոր է, որ վերցրել է։ Այնուհետև Apple-ի քննիչները և ոստիկանության աշխատակիցները թույլտվություն են ստացել խուզարկելու այդ մարդու բնակարանը, սակայն ոչինչ չեն գտել։ Մինչ բնակարան լքելը Apple-ւ աշխատակիցներն գումար են առաջարկել տանտիրոջը, սակայն վերջինս շարունակել է պնդել, որ ոչինչ չգիտի iPhone 5 բնօրինակի մասին։

iPhone 5 մասին դեռևս հայտնի չէ որևէ տեղեկություն՝ թե ինչ օպերացիոն համակարգով է աշխատում և ինչ տեսք ունի։ Ըստ լուրերի Apple պլանավորում է թողարկել այն հոկտեմբեր ամսին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---