Gmail-ը, Google Docs-ը և Google Calendar-ը կաշխատեն առանց ինտերնետ կապի՝ օֆլայն![]() 1 սեպտեմբերի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Gmail-ը այսուհետ աշխատելու է անգամ, երբ ինտերնետ կապ չկա։ Այս մասին հայտնում է Gmail պաշտոնական բլոգը։ Բլոգը նաև գրում է, որ Google Calendar-ը (Օրացույցը) և Google Docs-ը (Փաստաթղթերը) նույնպես հաջորդ շաբաթից կաշխատեն օֆլայն։ Առանց ինտերնետ կապի Gmail-ը Chrome բրաուզերի վեբ-խանութի ծրագիր է, որը նախատեսված է այն իրավիճակների համար, երբ օգտագործողը կարիք ունի կարդալու որևէ նամակ, պատասխանելու կամ որոնումներ անելու նամակների արխիվում, սակայն այդ պահին ինտերնետ կապ չունի։ Այս ծրագիրը գրված է HTML5 վեբ ստանդարտով և նրա հիմքում ընկած է Gmail-ի պլանշետային համակարգիչների համար գրված ծրագիրը։ Վերջինս մշակվել էր ինտերնետով և առանց ինտերնետի աշխատող ֆունկցիայով։ Gmail-ի օֆլայն ծրագիրը Chrome բրաուզերի վեբ-խանութից ներբեռնելուց և տեղադրելուց հետո հետո, օգտագործողները կարող են շարունակել օգտագործել Gmail-ը առանց ինտերնետ կապի՝ սեղմելով Chrome բրաուզերի նոր tab էջի «օֆլայն» պատկերակը։ «Այսօր աշխարհը շարունակում է շնչել անգամ այն ժամանակ, երբ դուք օֆլայն եք և սա հիանալի զգացություն է լինել գործուն՝ ցանկացած տեղին, ցանկացած սարքավորման վրա և ցանկացած ժամանակ»,- գրում է Gmail բլոգը։ Google Օրացույցը և Google Փաստաթղթերը նույնպես կաշխատեն առանց ինտերնետ կապի։ Օֆլայն ժամանակ օգտագործողը Google Օրացույցում կկարողանա դիտել իրադարձությունները և պատասխանել ժամադրություններին։ Իսկ Google Փաստաթղթերով հնարավոր կլինի դիտել փաստաթղթեր, սակայն ոչ խմբագրել։ Ինչպես հայտնում է Gmail բլոգը Google աշխատում է նաև օֆլայն խմբագրումը նույնպես հնարավոր դարձնել։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |