Ալիկ Սարգսյանը հերքում է ձերբակալված Մարգար Օհանյանի հետ ընդհանուր բիզնեսի առկայությունը![]() 1 սեպտեմբերի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ նա համատեղ բիզնես է ունեցել օգոստոսի 30-ին ձերբակալված Հայաստանի ՃՈ պետ Մարգար Օհանյանի հետ: «Ես չգիտեմ, թե ով է տարածում այդ լուրերը, սակայն նա, ով դրանք հորինել է, թող բարի լինի, թեկուզ մեկ ապացույց, մեկ ձեռնարկություն նշի, որպեսզի մարդիկ համոզվեն, որ նման բան չկա»,- ասել է նա լրագրողներին: Սագսյանը նաև հայտարարել է, որ Մարգար Օհանյանի գործի հետաքննությունը շարունակվում է, և նա չի կարող ինչ-որ մեկնաբանություն տալ այդ գործի հետ կապված: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Հարկ է նշել, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, ոստիկանության 6-րդ վարչությունը վերջին ամսվա ընթացքում ստուգումներ է անցկացրել Ճանապարհային ոստիկանության համակարգում: Նրանց տվյալների համաձայն, հայտնաբերված խախտումների թվում է ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Սերգեյ Կարախանյանի կողմից 40 տոննա բենզինի յուրացումը: Նույն այդ ԶԼՄ-ների համաձայն, Ճանապարհային ոստիկանության ստուգումների ետևում կանգնած է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը ցանկանում է ամեն գնով հասնել Մարգար Օհանյանի հրաժարականին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |