Ալիկ Սարգսյանն առաջիկա օրերին կներկայացնի ճանապարհային ոստիկանության նոր պետին![]() 1 սեպտեմբերի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորման հարցը: «Այս պահի դրությամբ հատուկ քննչական մարմինը հետաքննություն է անցկացնում այդ գործի վերաբերյալ և օրերս իր եզրակացությունը կներկայացնի դատարանին, որն էլ կորոշի նրան կալանավորելու հարցը»,-ասել է նա: Ինչ վերաբերում է նոր նշանակմանը, ապա, ըստ Ալիկ Սարգսյանի, դիտարկվում է 8-10 հավակնորդի թեկնածություն: «Օրերս կներկայացնեմ ճանապարհային ոստիկանության պետի թեկնածուին: Կաշխատեմ ընտրել այնպիսի մարդու, որը կաշխատի հենց ՃՈ աշխատանքի բարելավման ուղղությամբ և կկատարի իր անմիջական պարտականությունները»,-ասել է Ալիկ Սարգսյանը: Նա հավաստիացրել է, որ իր անձնական վերահսկողության տակ է վերցրել բենզինի բաշխման գործընթացը: Նա հավաստիացրել է նաև, որ ոչ մի բողոք ստորաբաժանումներից, այդ թվում մարզային, չի սատցել: «Հակառակ դեպքում, ես ավելի արագ կարձագանքեի և այսօր մենք չէինք հայտնվի նման ամոթալի իրավիճակում»,-ասել է ոստիկանապետը: Միաժամանակ Ալիկ Սարգսյանը հաստատել է, որ Մարգար Օհանյանի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ և չի բացառել նաև, որ վերջինս կարող էլ չարաշահել այդ հանգամանքը: Օգոստոսի 31-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՃՈ պետ Մարգար Օհանյանը և տեղափոխվել է կադրային ռեզերվ: Օգոստոսի 30-ին Մարգար Օհանյանը ձերբակալվել է քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՃՈ բենզինի խոշոր չափաքանակի յուրացման փաստով: Ալիկ Սարգյսանը հավելել է նաև, որ աշխատանքից ազատվելու մասին դիմում չի ստացել Մարգար Օհանյանի եղբորից՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետ Մուշեղ Օհանյանից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |