Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ կաշկանդված չէ իր գործողություններում և կկասեցնի ցանկացած հանցագործություն

Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ կաշկանդված չէ իր գործողություններում և կկասեցնի ցանկացած հանցագործություն

PanARMENIAN.Net - Պետհատվածում կոռուպցիայի դեմ պայքարում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մտադիր է պայքարել, ամբողջ ծավալով օգտագործելով իր բոլոր լիազորությունները: «Ինձ թույլատրվում է հանցագործության մասին տեղեկատվության առկայության դեպքում, առանց զեկուցելու միջոցներ ձեռնարկել այն կասեցնելու համար: Այդ առումով ես կաշկանդված չեմ»,-հայտարարել է նա Երևանում լրագրողներին՝ մեկնաբանելով ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնանկությունը և իրենց լիազորությունները չարաշահող պետծառայողների հնարավոր պաշտոնանկությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Ընդ որում Ալիկ Սարգսյանը հավելել է, որ բոլորը պետք է եզրակցություններ անեն, քանի որ «ժամանակները փոխվել են և նման խախտումներից ոչ ոք ապահովագրված չէ»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---