Արցախի Հանրապետությունը ճանաչելու համար կան բոլոր հիմքերը՝ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական

Արցախի Հանրապետությունը ճանաչելու համար կան բոլոր հիմքերը՝ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական

PanARMENIAN.Net - ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից Արցախի առջև կանգնած գերակա խնդիրներից մեկն է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: «Ըստ էութայն, իրավական հիմքեր մեր անկախությունը չճանաչելու համար չկան, այս հարթության վրա մեր փաստարկներն անթերի են: Այլ բան է, որ կան աշխարհաքաղաքական դրդապատճառներ, տարբեր շահեր և այլն, որոնք հետաձգում են մեր ճանաչումը»,-ասել է նա: Ընդ որում, Բակո Սահակյանը կարծիք է հայտնել, որ աշխարհաքաղաքականությունն ու շահերի բախումը նահանջում են իրավունքի և բարոյականության առջև, որի վկայությունն է նախկինում չճանաչված պետությունների ճանաչման գործընթացի անցումը որակապես նոր փուլ վերջին 3-4 տարում: «Այնուամենայնիվ, անկախության ճանաչումը չի կանխորոշվում միայն համապատասխան նախադեպերի առկայությամբ: Մենք կպայքարենք անկախության միջազգային ճանաչման համար, անկախ նրանից, թե կճանաչվեն այլ չճանաչված պետությունները, թե ոչ, քանի որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---