Շուշիում նոր բարձրակարգ հյուրանոց է բացվել՝ «Շուշի Գրանդ Հոթել»![]() 1 սեպտեմբերի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը Շուշիում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի շահագործման հանձնելը կարեւոր է համարել քաղաքի զարգացման եւ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի և ԱՄՆ-ի հայ բարերարներին` ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում հանդիսանում է համազգային նշանակության խնդիր: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից, Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |