Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ ուսանողներին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները![]() 1 սեպտեմբերի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որտեղ ելույթ ունեցավ ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև: Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց Մայր ԲՈՒՀ-ի առաջին կուրսեցիներին համալսարան ընդունվելու և ուսումնական առաջին օրվա կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսում և բազում գիտելիքներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն և առաջնահերթությունները, անդրադարձավ նախօրեին ավարտված Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքներին, մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պատասխանելով ուսանողի հարցին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը և նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ և ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռնախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Ադրբեջանի մերժողական և ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել: Նույնն էր պատահել նաև 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Սստրախանի և 2010 թ. հունիսի Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը փաստորեն խոչընդոտեց համաձայնության կայացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |