Ալեքսանդր Իսկանդարյան. Ադրբեջանը կստորագրի միայն այնպիսի փաստաթուղթ, որտեղ «ոչինչ գրված չի լինի»![]() 1 սեպտեմբերի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ նախադրայլներ չկան ղարաբաղյան հարցի արագ կարգավորման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանը կստորագրի միայն այնպիսի փաստաթուղթը, որտեղ «ոչինչ գրված չի լինի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը պետք է այնքան մշուշոտ լինի, որ Ադրբեջանը խուսանավելու հնարավորութուն ունենա: Իսկանդարյանը նաև նշել է Ռուսաստանի մեծ ներգրավվածությունը գործընթացին. «2008թ. հարավօսական պատերազմից հետո Ռուսաստանն ակտիվացրեց իր դերը տարածաշրջանում»: Հուլիսի սկզբին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |