Սլովակիայի առաջին վարչապետն ու ԱԺ նախագահն շնորհավորել են Արցախի անկախության 20-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Սլովակիայի Հանրապետության առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին և Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն շնորհավորել են Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության անկախության հռչակման 20 ամյակի առթիվ:

Ինչպես նշվում է շնորհավորական ուղերձում, Արցախի Հանրապետությունը ծնվել է իր գոյությունը պահպանող ծանրագույն պատերազմի պայմաններում: «Հանրապետության բնակչությունը ցուցաբերել է իր զարմանահրաշ հպարտությունը և հայրենասիրությունը: Պաշտպանել են իրենց ընտանիքները` կանանց, երեխաներին, պաշտպանել են իրենց հողը և նվաճել են հաղթանակ այդ կռվում», - նշում են նրանք:

«Մենք այցելել ենք Ձեր երկիրը և ականատես ենք եղել, թե ինչպես մարտական սխրանքներին հաջորդել են Ձեր ժողովրդի անսահման աշխատասիրությամբ ձեռք բերված նվաճումները և հնադարյան քրիստոնեական մշակույթի պահպանման գործի նկատմամբ մեծ հոգատարությունը: Արցախի ժողովրդի հայրենասիրության դրսևորումը շարունակվում է և այսօր: Արցախցիները գիտակցում են, որ զենքը վայր դնելը դեռևս վաղ է. չեն կարող հրաժարվել իրենց հայրենասիրական պարտքի կատարման անհրաժեշտությունից, միաժամանակ կառուցում են իրենց երկիրն, իրենց քաղաքներն, իրենց գյուղատնտեսությունն, իրականացնում իրենց տեխնիկայի արդիականացումը:

Արցախի բնակչությունն անկասկած ունի բարոյական իրավունք` ունենալու ողջ աշխարհի զորակցությունը:

Ցանկանում ենք Ձեզ և Ձեր ժողովրդին խաղաղություն, հաջողություններ ձեր երկրի ծաղկման ու զարգացման գործի կազմակերպման հարցում և Աստված տա Ձեզ ու Ձեր համաքաղաքացիներին կյանքը լիովին վայելելու հնարավորություն»,- նշում են սլովակ քաղաքական գործիչները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---