Աշխարհում կա ավելի քան 215 միլիոն գրանցված դոմեն անուն![]() 1 սեպտեմբերի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Verisign ընկերությունը, որը հանդիսանում է .com և.net դոմենային տիրույթների գլոբալ ռեգիստր, հրապարակել է իր վերջին ուսումնասիրությունը դոմենների մասին։ Այս մասին հաղորդում է Domainnamenews-ը։2011-ի 2-րդ եռամսյակը եզրափակվել է աշխարհում գրանցված ավելի քան 215 միլիոն դոմեն անունով, ինչը 5,2 միլիոն դոմենով աճել է առաջին եռամսյակի համեմատ։ Իսկ երկրների կոդով դոմենային տիրույթներում (ccTLDs) գրանցված են 85 միլիոն դոմեն անուն։ 2011-ի 2-րդ եռամսյակում .com և .net տիրույթում գրանցված դոմենները գերազանցում են 110 միլիոնը։ Իսկ ըստ աշխարհագրական դոմենային տիրույթների՝ թոփ տասնյակը գլխավորում է .com (կոմերցիոն) տիրույթը։ 2-րդ տեղում է՝ .de- ն (Գերմանիա), 3րդ՝ .net (ցանց), 4-րդ՝ .uk (Մեծ Բրիտանիա), 5-րդ՝ .org (կազմակերպություն), 6-րդ .info (տեղեկություն), 7-րդ՝ .nl (Նիդեռլանդներ), 8-րդ .cn (Չինաստան), 9-րդ՝ .eu (Եվրոպա) և վերջում միայն .ru (Ռուսաստան)։ Ըստ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տվյալների Հայաստանում .am դոմենային տիրույթում գրանցված են 16 հազար դոմենային անուններ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |