Ստեփան Սաֆարյան. Կրպակների ապամոնտաժումը կհանգեցնի առևտրի մենաշնորհացման![]() 1 սեպտեմբերի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում պետք է անցկացնել հանրաքվե՝ պարզելու, արդյոք քաղաքացիները կողմ են կրպակների ապամոնտաժմանը, թե ոչ։ Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնությունում Երևանի քաղաքային իշխանությունների կողմից կայացվող որոշումների ու քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: «Միգուցե կան այնպիսինները, ում համար այլոց հաց վաստակելու հնարավորությունը պակաս կարևոր է կանաչապատ, բարեկարգված տարածություն ունենալուց»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ թեև անձամբ երբեք չի հանդիպել այնպիսի գրության, որտեղ նշված լինի՝ կրպակների ապամոնտաժման նպատակը առևտրային գոտում մենաշնորհ հաստատելն է, այնուամենայնիվ ամեն ինչ գնում է դրան. «Քաղաքի այն հատվածներում, որտեղ ակտիվ ապամոնտաժվում են կրպակները, կան հարևանությամբ գործող խոշոր սուպերմարկետներ»։ Ստեփան Սաֆարյանի կարծիքով կրպակների ապամոնտաժման ծրագիրը սխալ է նաև այն տեսակետից, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիներին չի ներկայացվել նման ծրագիր. «Ոչ նախորդ, ոչ էլ ներկայիս քաղաքապետը նախընտրական ծրագրում չեն ասել, թե կապամոնտաժեն կրպակները»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |