Բեքարյան. Եթե Մեդվեդևը որոշի վերընտրվել, ապա կփորձի խաղարկել ղարաբաղյան գործընթացը![]() 1 սեպտեմբերի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակտիվացնում է գործունեությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում 2012թ. նախագահական ընտրությունների նախընտրական արշավում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Եթե Մեդվեդևը որոշի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, նա կփորձի խաղարկել ղարաբաղյան հակամարտությունը, ելնելով սեփական շահերից»,-ասել է Բեքարյանը: Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը որոշի չմիջամտել տարածաշրջանային գործերին, նրա տեղը կզբաղեցնի ԵՄ-ն, որը վերջերս ակտիվացել է Հարավային Կովկասում: Այդ մասին է, ըստ նրա, վկայում տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատը: Օգոստոսի վերջում նշանակված Ֆիլիպ Լեֆորը, որը կկատարի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և վրացախան ճգնաժամի գծով ներկայացուցչի պարտականությունները, ընդլայնված մանդատով առաջին ներկայացուցիչն է: Մանդատը ներառում է աջակցություն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը ըստ միջազգային նորմերի ու սկզբունքների ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ՄԽ-ի հետ սերտ համագործակցությամբ: Մանդատով նախատեսվում է նաև շփումների հաստոտւմ տարածաշրջանի երկրների կառավարությունների, խորհրդարանների ու առանցքային քաղաքական սուբյեկտների, դատական իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հետ: Ֆիլիպ Լեֆորը եղել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը 2004-2007թթ. և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի տեղակալը 2007-10թթ.: 2012թ. նա զբաղեցնում է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |