Հայ մասնագետները պահանջված են Արաբական Էմիրություններում և Քաթարում![]() 1 սեպտեմբերի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ԱՄԷ տարածքում ՀՀ աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթն արտացոլում է ԱՄԷ-ում իրականացվող հսկայածավալ ծրագրերին մասնակցելու համար Հայաստանից մասնագետներ հրավիրելու այդ երկրի իշխանության և գործարարների շահագրգռությունը։ Ըստ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պարզաբանման` այս որոշմամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության միգրացիոն գործընթացները։ Արմեն Գևորգյանը նշել է նաև, որ 2010թ. հայ մասնագետներն արդեն տրամադրել են իրենց ծառայությունները Քաթարի Հանրապետությունում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, հայաստանցի մասնագետները կապահովվեն աշխատանքային պայմանագրով, ապրելու իրավունքով և ԱՄԷ-ում տեղաշարժման միջոցով: Եգանյանը հավելել է նաև, որ ԱՄԷ-ն հրավիրում է բժիշկների, ճարտարապետների, ՏՏ ոլորտի մասնագետների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |