ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին այցելել են հայ ռազմագերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին այցելել են հայ ռազմագերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիներին և հինգ քաղաքացիական անձանց, որոնք մեկ ընտանիքի անդամներ են: ԿԽՄԿ աշխատակիցները ռազմագերիներից մեկին նամակ են փոխանցել նրա ընտանիքից: Այդ մասին հաղորդել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի լրատվական բաժնի ղեկավար Իլախա Գուսեյնովան, հաղորդում է Trend-ը:

Ըստ մարտի 17-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի, Աղդամի շրջանի տարածքում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին, իսկ գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայող Անար Գաջիևին հանձնեցին ադրբեջանական կողմին:

Ժնևի կոնվենցիայի համաձայն, ԿԽՄԿ-ն Ադրբեջանում և Հայաստանում աշխատում է 1992թ. ի վեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---