Human Right House-ը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների խախտման մեջ 1 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - 52 կազմակերպություն, այդ թվում միջազգային Human Right House-ը, պահանջել են Ադրբեջանի իշխանություններից անհապաղ դադարեցնել ակտիվիստ Լեյլա Յունուսովայի տան քանդման աշխատանքները: Հանրագրում ասվում է մարդու իրավուքնների խախտման մասին: Օգոստոսի 11-ին Բաքվում քանդեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի գրասենյակը, որը երկար ժամանակ պայքարել է քաղաքում բռնի վերաբնակեցումների դեմ: Դա տեղի ունեցավ տառացիորեն New York Times-ում նրա իրավապաշտպան գործունեության մասին հրապարակումից մի քանի ժամ անց: Շենքը գտնվում էր այն վայրում, որտեղ նախատեսվում է «ձմեռային ծառուղի» կառուցել, ընդլայնել Հեյդար Ալիևի զբոսայգին և նոր բնակելի շենքեր կառուցել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |