Արմավիրի բնակիչները վարչապետից պահանջում են դադարեցնել շինարարությունը քաղաքի կենտրոնական զբոսայգում

PanARMENIAN.Net - Արմավիր քաղաքի (Արմավիրի մարզ) 70 բնակիչներ բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «ԷկոԼուրը», նամակում բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը քաղաքի կենտրոնական զբոսայգում: Նամակը` որպես տագնապի ազդանշան, հրապարակվել է կառավարության www.gov.am պաշտոնական կայքի «Մամուլը մեր մասին» բաժնում:

Մայիս ամսից արմավիրցիները բառացիորեն պայքարում են միակ զբոսայգու պահպանման համար: Սոցիալական ցանցերում և մամուլում պարբերաբար հայտնվում են Արմավիրի քաղաքապետարանի հավանությանն արժանացած ապօրինի շինարարության դեմ հանդես եկող հասարակայնության զանազան խմբերի ուղերձները: Ներկայումս կառուցման ընթացքի մեջ են երեք օբյեկտներ` բանկ, անասնաբուժական դեղատուն և եկեղեցի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---