Ռուսաստանի վրա կարելի է հույս դնել, հավաստիացնում է Հայաստանում ՌԴ դեսպանը 1 սեպտեմբերի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Պատվո բլուր հուշահամալիրի հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունը: «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուրի Մուրադովը, «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վիկտոր Կրիվոպուսկովն ու Անդրանիկ Նիկողոսյանը, գիտության, արվեստի, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ: Իր ելույթում Վյաչեսլավ Կովալենկոն քննադատության է ենթարկել հայ-ռուսական ընդհանուր պատմական հիշողության աղավաղման` վերջին շրջանում մեծ թափ ստացած փորձերը: Նա հավաստիացրել է ներկաներին, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է հույս դնել ազգային լուրջ խնդիրների լուծման հարցում: Պատվո բլրի վերականգնման աշխատանքներն իրականացրած «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել է, որ Գյումրին այժմ ընկալվում է ոչ միայն որպես 1988-ի ողբերգական իրադարձությունների, այլև որպես Պատվո Բլրի քաղաք: Պատվո բլուր զինվորական հուշահամալիրը հիմնվել էր 1856թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Պատվո Բլրում հուղարկավորված է 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: ХХ դարի 50-ական թվականներին Պատվո Բլուրը բարձիթողի վիճակում հայտնվեց: 2009թ. ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին Պատվո Բլրի վերականգնման աշխատանքները: 2010 թվականի օգոստոսի 20-ին Պատվո Բլուրը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ ԴմիդրիՄեդվեդևի կողմից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» |