«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի «Պերեզագրուզկա» թիմը 1 սեպտեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-18-ը Օդեսայում տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը: Այդ մասին հայտնում է most-odessa.info կայքը, հղում անելով առաջնության կազմակերպիչներին: Առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 50 լավագույն թիմերը 16 երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Կանադայից, Լատվիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից և Ուկրաինայից: Նախկինում առաջնություններ տեղի են ունեցել Իսրայելի Էյլաթ քաղաքում, Բաքվում և Կալինինգրադում: Հյուրերի թվում կլինեն խաղի մագիստրոսներ Ալեքսանդր Դրուզը, Մաքսիմ Պոտաշովը, Անդրեյ Կոզլովը, ինչպես նաև «Բյուրեղյա բուի» տիտղոսակրեր Իլյա Նովիկովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Օռլովան, գիտակ Անատոլի Վասսերմանը: Իր հերթին «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը հայտնել է PanARMENIAN.Net -ին, որ առաջնությունում Հայաստանը կներկայացնի « Պերեզագրուզկա» թիմը Երևանից: Ըստ նրա, թիմը հանդես կգա ուժեղագույն կազմով, ասել է Քոչարյանը, որն այդ թիմի ավագն է: Նա հավելել է նաև, որ թիմին կաջակցի ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |