Բրիտանացի հրապարակախոսը բոլոր հայերին կոչ է անում խաչքարեր կանգնեցնել 1 սեպտեմբերի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում խաչքարերի ցուցահանդեսի պատճառով ծագած սկանդալին նվիրված հոդվածում բրիտանահայ հրապարակախոս Օդետ Բազիլը ամբողջ աշխարհի հայերին կոչ է արել գերեզմանաքարերի փոխարեն խաչքարեր կանգնեցնել, ինչը կծառայի դրանց առավել տարածմանը: Իր հոդվածում հրապարակախոսը նշել է, որ Սփյուռքի հայ համայնքները կարող են հովանավորել խաչքարի վարպետներին. «Դրանք քրիստոնեական մշակույթի խորհրդանիշեր են, և երկրների իշխանությունները չեն կարող արգելել դրանց կանգնեցումը հայերի գերեզմաններին»: Հունիսի 15-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի «Միրո 1» և «Միրո 2» դահլիճներում կայացավ «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նախաձեռնող կողմերն էին` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ: Ինչպես նշում են մշակույթի նախարարության ներկայացուցիչները, բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ հանվեցին լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները, հաշվի առնելով, որ ցուցահանդեսի մաս էր կազմում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը: Սակայն, վերջին պահին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանեց նաև քարտեզը: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին: Հայկական ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանի կարծիքով, միակ պատճառը, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց հանել հայկական խաչքարերի բացատրագրերը, Ադրբեջանից ստացած գրանտն է $1,5 մլն չափով: 2010թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը որոշեց «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |