Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Ղարաբաղ

Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կմասնացի ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Մայր Աթոռից տեղեկացնում են, որ այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---