Հայաստանի նախագահը մեկնում է Տաջիկստանի Հանրապետություն

Հայաստանի նախագահը մեկնում է Տաջիկստանի Հանրապետություն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարը Դուշանբեում կմասնակցի սեպտեմբերի 2-3-ին անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 20-րդ գագաթնաժողովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Իդեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի սեպտեմբերի 2-3 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հղում անելով ԱզերԹաջին, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Այս գագաթաժողովում Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:

Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահներից բացի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը գագաթաժողովին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---