Գիտության ֆինանսավորման ավելացում պահանջողներն անտեսո՞ւմ ու ջնջո՞ւմ են առաջարկները 1 սեպտեմբերի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորմանավելացում» Facebook-յան նախաձեռնության անդամները պահանջում են ՀՀ կառավարությունից «անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ (մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%), գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում»։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ նախաձեռնությունն անմիջապես ունեցել է իր արձագանքը։ Իշխանության տարբեր օղակներում ընդունել են խմբի անդամներին, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին։ «Սակայն նախաձեռնությունը, կարծես թե, այնքան է տարվել իշխանությունների հետ վերջնագրերով խոսելու ոճով, որ ֆեյսբուքյան էջում արդեն տևական ժամանակ ջնջում է կառուցողական բնույթի ցանկացած առաջարկ և մեկնաբանություն։ Նման խտրական վերաբերմունքի արժանացել են ինչպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցների, այնպես էլ բազմաթիվ այլ քաղաքացիների առաջարկներն ու մեկնաբանությունները։ Նախաձեռնողները, հավանաբար, ճշմարտությունը լսելու կամ այլակարծությունը հանդուրժելու համարձակություն չունեն»,- ասվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ ճշմարտությունը, ըստ երիտասարդական հիմնադրամի, այն է, որ գիտությունն ու գիտության մշակներն այնուամենայնիվ ուշադրության կենտրոնում են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |