Երևանի Ազնավուրի հրապարակում «Միհր» թատրոնը հանդես կգա ընդդեմ կանանց բռնության 1 սեպտեմբերի 2011 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայանալու է պար-ներկայացում, որտեղ «Միհր» թատրոնի դերասանները հանրությանը կցուցադրեն, որ դեմ են կանանց նկատմամբ կիրառվող բռնությանը: Միջոցառումը կազմակերպել է Կանանց իրավունքների կենտրոնը: «Մեր միջոցառման նպատակը հասարակությանը կանանց բռնության մասին իրազեկ պահելն է: Եթե նույնիսկ մեկ մարդ մեր միջոցառումից հետո գիտակցի, որ բռնությունը լավ բան չէ, ապա մենք անօգուտ չենք համարի մեր արածը», PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասաց կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը: Սարգսյանը չբացեց փակագծերը, սակայն խոստացավ, որ «Միհրի» ելույթը լինելու է հետաքրքիր, իսկ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն: Միջոցառման ընթացքում կբաժանվեն համապատասխան բուկլետներ: «Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Թատրոնի նպատակն է բացահայտել ամեն շարժման փիլիսոփայական գաղափարը` միաձուլելով արվեստը, նկարչությունը, պարը և փիլիսոփայությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |