Արցախյան ազատագրական շարժման մասնակիցները ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ պետական պարգևներ են ստացել![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր նաև տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ պետական պարգևներով պարգևատրվել են Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ ու զինծառայողներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, բարերարներ, գիտնականներ, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից և արտերկրից: Երկրի նախագահ Բակո Սահակյանը 1991 թվականի սեպտեմբերի 2-ը որակել է որպես պատմական ու շրջադարձային օր հայ ժողովրդի կյանքում, որն ազդարարեց Արցախի անկախ պետության ծնունդն ու ոսկե տառերով գրվեց մեր պատմության տարեգրության մեջ: Նախագահն ընդգծել է, որ Արցախի պետականության կերտման գործում անգնահատելի է Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցների մասնակցությունը, ինչպես նաև բոլոր այն մարդկանց` մեր բարեկամների, ովքեր այս տարիներին իրենց գործուն աջակցությամբ թև ու թիկունք էին արցախցիներին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին Արցախի Հանրապետության հռչակումը կարևոր է համարել ողջ հայ ժողովրդի համար և ընդգծել, որ այն մարդու և ազգի ազատության ու արժանապատվության, ոտնահարված իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաղթանակի տոն է: Նախագահ Սարգսյանը Արցախը համարել է համայն հայության հպարտությունը: Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |