Սերգեյ Մովսիսյանը երկրորդ ռաունդում դուրս է մնացել շախմատի Աշխարհի գավաթից![]() 1 սեպտեմբերի 2011 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ավարտել է իր ելույթները շախմատի Աշխարհի գավաթում, որն ընթանում է Խանտի-Մանսիյսկում նոկաուտ համակարգով: Սեպտեմբերի 1-ին Մովսիսյանը երկրորդ ռաունդի երկրորդ պարտիայում սպիտակ ֆիգուրներով պատասխան հանդիպում է անցկացրել Յուդիթ Պոլգարի (Հունգարիա) հետ և պարտվել: Շախմատիստների առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի: Այսպիսով, Պոլգարը 1,5:0,5 ընդհանուր հաշվով հաղթել է և կշարունակի պայքարը երրորդ ռաունդում: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արման Փաշինյանը պայքարից դուրս է մնացել առաջին ռաունդում: 2011թ. շախմատի Աշխարհի գավաթը մտնում է 2011-2013թթ. Աշխարհի առաջնության շրջանի մեջ: 2005 թվականին հայ շախմատիստներից աշխարհի գավաթակիր դարձավ ՖԻԴԵ վարկանիշի 3-րդ և Հայաստանի հավաքականի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |