Հայաստանը ճանաչել է Լիբիայի ժամանակավոր անցումային խորհուրդը

Հայաստանը ճանաչել է Լիբիայի ժամանակավոր անցումային խորհուրդը

PanARMENIAN.Net - Հայաստանը ճանաչել է Լիբիայի ժամանակավոր անցումային խորհուրդը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, «Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին»:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

Օգոստոսի 22-ին լիբիական ընդդիմության ուժերը գրոհեցին Տրիպոլին, որից հետո իշխանությունն անցել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդին: Ապստամբների ուժերը համակարգում է Անցումային կառավարությունը, որը $1,6 մլն պարգև է առաջարկել կենդանի կամ մեռած Մուամմար Քադդաֆիի համար: ԱԱԽ-ը նաև համաներում է առաջարկում ցանկացածին, ով կկարողանա լիկվիդացնել կամ գերի վերցնել լիբիական առաջնորդին:

 Ուշագրավ
---