ԴԵՌԵՎՍ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ԵՎՐԱՍՏԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ 2 մայիսի 2003 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը դիտորդի կարգավիճակում այսօրվա դրությամբ նրա համար լավագույն տարբերակն է: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: «Դիտորդի դերում մենք կարող ենք իրազեկ լինել ԵվրԱսՏԸ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, եւ հետեւել այդ կազմակերպության ներքին մեխանիզմների աշխատանքի արդյունավետությանը»,- ասել է նա: Բացի այդ, փոխնախարարի խոսքերով, Հայաստանը միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հետ կապված իր պարտավորությունները: «Ես կարծում եմ, որ ԵվրԱսՏԸ-ն պետք է առայժմ կայանա որպես իրապես գործող կառույց, իսկ նրա 5 անդամներից 4-ը պետք է վերջացնեն ԱՀԿ ինտեգրվելու աշխատանքը, եւ միայն դրանից հետո կարելի է քննարկել Ընկերակցությանը Հայաստանի անդամակցելու հարցը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հայաստանին հատկացվել է ԵվրԱսՏԸ-ին կից դիտորդի կարգավիճակ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |