Բակո Սահակյանը շնորհավորել է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ![]() 2 սեպտեմբերի 2011 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ: Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը եւ հաստատակամորեն կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ: Խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն ձեզ բոլորիդ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |